Ուկրաինայի գերագույն ռադան նստաշրջանների միջակայքում արձակուրդների չի մեկնի, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Նման հայտարարություն է արել Ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը:
«Մենք կաշխատենք առանց դադարների, - պատգամավորներին դիմել է Գրոյսմանը: - Սա նշանակում է, որ ոչ մի օր մենք չենք կորցնի» :
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական ֆիննախն առաջարկել էր երեք անգամ կրճատել Ռադայի պատգամավորների թիվը: