News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հնդկաստանի հյուսիսային Կանպուր քաղաքում դրամատիկ տեսարան է արձանագրվել: Կապիկը փրկում է ընկերոջը, որը կորցրել էր գիտակցությունը հոսանքահարվելուց հետո: Ամեն ինչ կատարվում է տեղի երկաթգծի կայարանի տարածքում: Կապիկը բարձրավոլտ մալուխների վրայով քայլելիս հոսանքահարվում է եւ ընկնում գծերին: Վրա հասած մեկ այլ կապիկ ասես անում է ամեն հնարավորը՝ վերջինիս ուշքի բերելու համար, փոխանցում է NTDTV-ն:

Այդ ընթացքում հարթակի վրա ամբոխ է հավաքվում՝ բջջային հեռախոսներով: Ամենահետաքրքիրն այն է, որ սրտացավ կապիկի ջանքերն ապարդյուն չեն անցնում: 20 րոպե անց տուժած կապիկը սկսում է կյանքի նշաններ ցույց տալ, եւ վերջապես,  գիտակցության է գալիս: Ամբոխը ծափահարում է: 

Վերջին տարիներին վայրի կապիկները Հնդկաստանի բազմաթիվ քաղաքների համար աղետ են դարձել: Որոշ տեղերում բնակիչները նույնիսկ դադարել են պատշգամբ դուրս գալ՝ մշտական վախի պատճառով, որ կապիկը կարող է կծել, կսմթել կամ  ինչ-որ բան գողանալ:  Բնապահպանները դրանում մեղադրում են մարդուն. կենդանիներն ստիպված են մարդկանց մոտ գալ՝ իրենց  բնական կենսամիջավայրի ոչնչացման պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ