News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ, Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին:

Տարեվերջյան նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը. հաստատվել են 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների եւ ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված գործողությունների կատարողականները:

Նշվել է, որ 2010-2014թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված էին ռազմավարական մի շարք ուղղություններ, որոնք նպատակաուղղված էին ԵՊՀ-ում բարձրորակ կրթության ապահովմանը, բարձրակարգ հետազոտությունների եւ նորարարությունների իրականացմանը, որակյալ կադրային ներուժի կատարելագործմանը, որակյալ ծառայությունների տրամադրմանը, ընդունելության բազմազանեցված մուտքի ընդլայնմանը, ֆինանսական կայունությանը եւ մի շարք այլ խնդիրների լուծմանը: Ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույց-պլանով հստակ սահմանվել էին այդ խնդիրների համապատասխան գործողությունների կատարման ժամկետները՝ ըստ ուսումնական տարիների եւ կիսամյակների, ինչպես նաեւ կատարող ստորաբաժանումները եւ պատասխանատու անձինք: Ռեկտոր Արամ Սիմոնյանի հաշվետվությունը ներառել է հիշյալ ուղղություններով իրականացված աշխատանքները եւ դրանց արդյունքները:

Օրակարգի հարցերի շարքում խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են ԵՊՀ 2014թ. (հունվար-նոյեմբեր) եկամուտների եւ ծախսերի կատարողականը: Նիստում հաստատվել են նաեւ ԵՊՀ 2015թ. ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ