News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արազափի ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 60-ականներին: Ցանցի երկարատեւ շահագործման հետեւանքով թուջե խողովակները շարքից դուրս են եկել, իսկ հնացած ենթակառուցվածքները հանգեցրել են մի շարք խնդիրների: Ջրի ցածր ճնշումը սահմանափակել է համակարգից օգտվելու` գյուղացիների հնարավորությունը: Ջրատար խողովակների մասնակի վերանորոգման աշխատանքներն այլեւս արդյունք չեն տալիս եւ ֆինանսական տեսանկյունից արդարացված չեն: Իսկ համայնքային բյուջեով աշխատանքներ իրականացնելն իրատեսական չէ:

 Արազափի ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) սկսել են ծրագիր իրականացնել: 18,2կմ ջրագծի ներքին ցանցից արդեն իսկ 15կմ երկարությամբ նոր` գրեթե կորուստ չտվող պոլիէթիլենային ջրատար խողովակաշարն անցկացվել է: 90 %-ով ավարտվել են նաեւ հողային եւ ջրագծի մոնտաժման աշխատանքները:

Առաջիկայում կցանկապատվի պոմպակայանի սանիտարական գոտու տարածքը, կտեղադրվեն ջրաչափեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը: կկատարվեն մասնակի այլ աշխատանքներ: Ակնկալվում է, որ նոր պոմպի եւ ջրաչափերի տեղադրման գործընթացից հետո համայնքի ջրամատակարարման ցանցը կբարելավվի, ջուրը սպառողներին կմատակարարվի հավասարաչափ եւ շուրջօրյա: Ծրագրի ֆինանսական աջակցությունը ստանձնած կազմակերպությունների եւ համայնքի համագործակցության արդյունքում հնարավոր կլինի արձանագրել ջրի եւ էլեկտրաէներգիայի խնայողություն:

Հիշեցնենք, որ եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքում, եկող տարվա գարնանը խմելու ջրի խնդիրը լուծում կստանա Արմավիրի մարզի՝ Լուկաշին, Արազափ եւ Տավուշի մարզի՝ Բերքաբեր եւ Արծվաբերդ գյուղերում: Կողմերն այս ուղղությամբ միավորել են ջանքերը եւ հետեւում են իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ծրագրի արդյունքից օգտվելու է նշված չորս գյուղի մոտ 6800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ucom-ը շարունակում է սատարել կանաչ էներգետիկայի տարածմանը Հայաստանի համայնքներում
9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ապահովելու է համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով...
Ամենաշատ