News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ը Երեւանի քաղաքապետարանի եւ Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Երեւանի թիվ 109 մանկապարտեզում եւ Ֆ.Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում «Beeline երեխաների զարգացման անկյունների» բացման մասին։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը,  Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը եւ այլ հյուրեր։

«Beeline երեխաների զարգացման անկյուններ»-ը բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում, որի նպատակն է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում եւ Երեւանում։

Երեխաների զարգացման համար նախատեսված անկյունները զինվել են հատուկ զարգացնող խաղերով եւ գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղալիքներ։

«Beeline»-ը ողջունում եւ կարեւորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են  երեխաներին եւ երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։ Համոզված եմ, որ ամանորյա տոների նախաշեմին այս վառ եւ լուսավոր կենտրոնների եւ մեր ուշադրության շնորհիվ մեզ կհաջողվի երեխաներին փոխանցել մեր սերն ու ջերմություն», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մանկական զարգացման հիմնադրամը» կարեւորում է ներառական կրթության զարգացումը եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը։ Ներառումը բավականին նուրբ ու աշխատատար գործընթաց է, որի մեջ պիտի ներգրավել հասարակության տարբեր շերտերի՝ երեխաների, ծնողների, մասնագետների, հասարակական եւ պետական սեկտորի ներկայացուցիչների։ Հատկանշական է,  որ մեր գործընկեր Beeline-ը կարեւորում  է  նման ծրագրերի նախաձեռնումը  եւ խթանում  է դրանց իրականացումը հատկապես մարզերում, իսկ նման ծրագրերը փոխում են հասարակության վերաբերմունքը մարդկանց առանձնահատկությունների նկատմամբ»,- ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագիրը մեկնարկել է  2014թ–ի սեպտեմբերի 10-ին։ Ծրագրի շրջանակում Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում եւ Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում եւս բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ»։ Ընտրված 6 կրթական հաստատությունների ավելի քան 40 մասնագետ անցնել է վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ եւ խորհրդատվություն։ Նշված կրթական հաստատություններում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մոտ 150 երեխա։ Ընդհանուր առմամբ, ծրագրի անմիջական շահառուների քանակն է ավելի քան 500 երեխա եւ մասնագետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ