News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետդումայի եւ Մոսկվայի քաղաքային դումայի Կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորները երկուշաբթի ՌԴ-ի Կառավարության տան մոտ ցույց են կազմակերպել՝ պահանջելով կառավարության աշխատակազմի հրաժարականը:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ մասնակիցներից մեկը՝ Մոսկվայի քաղաքային դումայի Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավար Անդրեյ Կլիչկովը հայտնել է, որ ցույցին մասնակցել է 200 մարդ: Մասնակիցների թվում են Պետական դումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը, Սերգեյ Օբուխովը, Օլգա Ալիմովան, Վլադիմիր Ռոդինը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Կլիչկովի խոսքով՝ հավաքվածների հիմնական պահանջներն են կառավարության հրաժարականը եւ նախարարների կոալիցիոն աշխատակազմի ձեւավորումը: «Այսօր մենք նախագահից վճռորոշ քայլերի ենք սպասում, ով կարող է կազմալուծել կառավարությունը», - ընդգծել է կոմունիստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ