News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տարօրինակ  ոչինչ չկա, երբ երկրի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։

Ըստ նախարարի՝ երկրի դատախազը երկրի փաստաբանն է,եւ ինստիտուցիոնալ առումով որեւէ տարօրինակ բան չկա երկու աշխատանքների համատեղելը։ Այլ հարց է, որ թե գլխավոր դատախազի աշխատանքը, թե ՄԻԵԴ-ում ներկայացուցչի աշխատանքը ծանրաբեռնված է ։  «Հուսանք, որ պարոն Կոստանյանը կարողանում է համատեղել եւ իր մոտ ստացվում է այդ աշխատանքը»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ արդարադատության նախարարությունում կա համապատասխան ծառայություն՝ եվրոպական դատարանի հետ աշխատող վարչություն, որը համակարգում է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, նա նաեւ ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչին տեղակալն է։ «Հույս ունեմ, որ իմ տեղակալի ու համապատասխան ծառայության աջակցությունը կառավարության ներկայացույչին բավարար է եւ հնարավորություն է տալիս  իրականացնել այդ գործառույթները»,-ասաց Հովհաննես Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ