News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տոնական օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու եւ համապատասխան լուծումներ տալու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է շուրջօրյա հերթապահություն սահմանել: Հսկողություն կսահմանվի նաեւ հասարակական տրանսպորտի, մասնավորապես՝ ներքաղաքային վերգետնյա ուղեւորատար տրանսպորտի եւ Երեւանի մետրոպոլիտենի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Առողջապահական եւ շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին եւս քաղաքապետը հանձնարարել է ապահովել օպերատիվ աշխատանք: Հերթապահություն կսահմանվի նաեւ կրթական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման եւ ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով:

«Շուրջօրյա հերթապահություն սահմանեք նաեւ տոնական օրերին հնարավոր տեղումների դեպքում ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Նախապես լրացուցիչ իրազեկեք նաեւ տնտեսվարողներին, որպեսզի հնարավոր տեղումների ժամանակ ապահովեն պարտադիր բարեկարգման իրենց պայմանագրային պարտավորությունների կատարումը»,-ընդգծել է  քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի եւ դրանց տրվող պատասխանների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ընդհանուր առմամբ 303 հեռախոսազանգ է ստացվել, որից լուծում է ստացել 227 հարց, իսկ բարձրացված մյուս հարցերի լուծումն ընթացքում է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական օրերին եւս ապահովել «թեժ գծերի» հեռախոսահամարների աշխատանքն ու, ըստ անհրաժեշտության, օպերատիվ արձագանքել բնակչության կողմից բարձրացվող խնդիրներին:

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի երկրորդական եւ երրորդական փողոցներում շարունակվում են փոսալցման աշխատանքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ