News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման եւ կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 180 վարչական արձանագրություն է կազմվել: Իրավախախտում կատարող քաղաքացիների լուսանկարները սոցիալական ցանցերում հրապարակելու շուրջ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին կատարված հղման հետ կապված՝ իրավաբանական վարչության պետն ընդգծել է, որ լուսանկարման միջոցով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավախախտման փաստի ամրագրումը եւ´ ապացուցողական, եւ´ կանխարգելիչ նշանակություն ունի եւ որեւէ պարագայում զանցառուի լուսանկարը չի կարող որակվել որպես անհատական տվյալ: Նաեւ ընդգծվել է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից հրապարակվելու են միայն զանցառուների լուսանկարներ` առանց տվյալ անձի անուն, հայրանուն եւ ազգանուն հրապարակելու, ինչը դիտվում է որպես վարչական իրավախախտման կանխարգելման անհրաժեշտ եւ արդյունավետ գործիք:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվորեն շարունակել այս ուղղությամբ աշխատանքները:

Տպել
Ամենաշատ