News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիրակի կայացած ընտրություններում Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներ են ընտրվել 113 ընտրատարածքներից, 22 տարածքներում կրկին քվեարկություն կկայանա: Այս մասին  երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի ԿԸՀ նախագահ Միրզա Ուլուգբեկ Աբդուսալամովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից ընտրվել է 47 պատգամավոր, դեմոկրատական կուսակցությունից՝  28, ժողովրդադեմոկրատական կուսակցությունից՝ 21, Ուզբեկստանի սոցիալ-դեմոկրատական «Ադոլատ» կուսակցությունից՝ 17 պատգամավոր:

«Ընտրատեղամասերից  ընտրական օրենսդրության որեւէ կոպիտ խախտման մասին տեղեկություն չի ստացվել: ԿԸՀ-ի հեռախոսահամարին ստացվել են առաջարկություններ եւ դիտողություններ: Սակայն դրանք լուծելու ուղղությամբ օրենքով ընդունված կարգով համապատասխան միջոցներ են ձեռնարկվել», - նշել է ԿԸՀ նախագահը:

Ուզբեկստանի խորհրդարանի օրենսդիր պալատի նախորդ ընտրությունները նոյնպես տեղի էին ունեցել  2 փուլով՝ 2009 թ. դեկտեմբերի 27-ին եւ 2010 թ. հունվարի 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ