News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

28-ամյա Հասմիկ Խաչատրյանի՝ բախտագուշակ Վարսիկի  հարսի նկատմամբ ընտանեկան բռնության գործով ամբաստանյալ, Հասմիկի նախկին ամուսին Սարգիս Հակոբյանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Գավառի ընդհանուր իրավասության դատարանում դատապարտվեց 1.5 տարվա ազատազրման եւ համաներմամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կանանց աջակցման կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Պերճուհի  Կաժոյանը։

«Տուժող կողմն իհարկե դժգոհ է դատավճռից։ Ստացվում է՝ կնոջդ կարող ես 9 տարի ծեծես ու անպատիժ մնաս,  նման կերպ կանանց իրավունքների պաշտպանությունը չի կարող իրականացվել, բռնարար մարդը խրախուսվում է, իսկ կանայք ոչ մի կերպ չեն կարողանում արդարադատություն գտնել»,-ասաց Պերճուհի Կաժոյանը։

Նրա խոսքով՝ դատարանը հաշվի չառավ այն փաստը, որ տվյալ դեպքում ընտանեկան բռնության դեպք էր քննվում, եւ շատ մանրամասներ ուղղակի անտեսվեցին։

Կանանց աջակցման կենտրոնի աշխատակիցը նշեց, որ իրենք շարունակելու են պայքարել Հասմիկ Խաչատրյանի իրավունքների վերականգնման համար եւ շուտով կհրապարակեն իրենց հետագա անելիքները։

Նշնենք, որ 28-ամյա Հասմիկ Խաչատրյանը եւ Սարգիս Հակոբյանը ունեն երկու երեխա`6-ամյա որդի եւ 7-ամյա աղջիկ:

Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանը մեղադրվում է ամուսնական կյանքի ընթացքում կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու, պարբերաբար ծեծի ենթարկելու, մարմնական և հոգեկան տառապանք պատճառելու մեջ: Հասմիկը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ 9 տարվա ամուսնական կյանքի ընթացքում ինքը բազմիցս ծեծի է ենթարկվել. ամուսինը մինչև անգամ աթոռը ջարդել է իր թիկունքին ու աթոռի կոտրված մասով հարվածել գլխին: Նա պատմել էր, որ ամուսնու տնից փախչելու օրը դաժան ծեծի էր ենթարկվել, ինչի հետեւանքով պատռվել էր ականջի թաղանթը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Ամենաշատ