News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վանի քաղաքապետարանի որոշմամբ Վան նահանգի 704 տեղանուն վերանվանվել է նախկին անուններով։

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի փոխանցմամբ՝  Վանի քաղաքապետարանը պահանջել էր աշխատանքներ իրականացնել եւ ներկայացնել գյուղերի եւ թաղամասերի նախկին անունների ցանկը։ Աշխատանքների արդյունքում Վանի քաղաքապետարան է ներկայացվել 704 տեղանուն։

Վանի քաղաքապետարանի ավագանին ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել Վան նահանգի 704 տեղանուն վերանվանել նախկին՝ հայկական եւ քրդական անուններով։

Նշվում է, որ Վանի Բաշքալեի շրջանում վերանվանվել է 81, Չալդըրանում՝ 86, Շատախում՝ 34, Արտամեդում՝ 18, Արճեշում՝ 105, Գեւաշում՝ 37, Գյուրփնարում՝ 174, Իփեքյոլուում՝ 50. Մուրադիեում՝ 41, Օզալփում՝ 53 եւ Սարայում 25 գյուղ կամ թաղամաս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ