News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ 2013թ. ապրիլին 19-ամյա Տիգրան Հայրապետյանին սպանելու համար 10 տարվա ազատազրկման դատապարտված 17-ամյա Հայկ Աղամալյանի պաշտպանական կողմը դիմել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկելով առաջին ատյանի կայացրած որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկի մայրը՝ Նարինե Արիստակեսյանը:

«Ոչ միայն դատավճիռն ենք բողոքարկում, այլեւ դատավորի եւ դատախազի գործողությունները, որ ամբողջ դատաքննության ընթացքում ոչինչ չարեցին՝ պարզելու իրական մեղավորին: Եթե միջնորդությունները բավարարվեին, պարզ կլիներ, որ Հայկը չի սպանել Տիգրանին: Նույնիսկ համալիր փորձաքննություն չնշանակեցին, բացարձակապես ոչ մի բան դատավորը չարեց. մենակ եկավ, լսեց ու գնաց»,- ասաց տիկին Նարինեն:

Հայկի հարազատները շարունակում են պնդել, որ սպանությունը կատարել է Հայկի համադասարանցին՝ Կարեն Հարությունյանը, որին նույնիսկ հարցաքննության չկանչեցին դատարան:

«Հայկին դեպքի վայր տարել է հենց Կարենը, որի հարազատները փող են տվել դատավորին ու հանել Կարենին երկրից: Մեզ այդ մասին Կարենի մտերիմ բարեկամներն են ասել: Մենք էլ գնացինք, հասանք Լճաշեն, որտեղ Կարենենք էին ապրում, պարզվեց՝ տունը ծախել եւ երկրից գնացել են հենց դեպքից մի քանի օր անց»,- ավելացրեց տիկին Նարինեն:

Նա հույս ունի, որ Վերաքննիչ դատարանն արդար որոշում կկայացնի եւ Հայկն ազատ կարձակվի:

Նշենք, որ նոյեմբերի 25-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայկը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը 2013թ.-ի ապրիլի 19-ին Տերյան փող. 72շ. հարեւանությամբ մի խումբ անձանց հետ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին եւ նրան ապօրինաբար զրկել կյանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ