News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արտակ Արզումանյանի մահվան դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե 2014թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու նախկին դպրոցի կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է դատապարտյալ Արտակ Արզումանյանի դին՝ մետաղյա ամրալարից  կտորով կախված։

Դեպքի վայրի զննության ժամանակ Արտակ Արզումանյանի բաճկոնի ձախ ծոցագրպանից հայտնաբերվել է նոթատետրի թուղթ՝ հետեւյալ գրությամբ. «Իմ արածի համար ոչ մեկի չմեղադրեք. զզվել էի կյանքից, ես եմ որոշել», այնուհետեւ՝ ստորագրություն:

Դեպքի բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման համար կատարվում է քննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
Ամենաշատ