News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում տեղադրվել է օրերս Երեւանում կայացած «Մարդու իրավունքների եվրո¬պական չափանիշները եւ Եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտ¬պանության ապահովման հարցում» խորագրով միջազգային համաժողովում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ամբողջական ելույթի տեքստը: Իր ելույթում Գ. Հարությունյանը ի թիվս այլի նշել էր.

«Պետության մասնակցությունը վերպետական մակարդակում մար¬դու իրավունքների պաշտպանությանը ոչ թե պետք է դիտարկել ինքնաար¬դա¬րացման վար¬քագծի դրսեւորման տեսանկյունից, այլ ընդունել որպես մարդու իրավունքների պաշտպանու-թյունը լիարժեք երաշ¬խավորելու եւ իրավունքի գերակայության  սկզբունքով առաջնորդվելու հանձնառություն: Այս մոտեցումը որդեգրելով` մենք կկարողանանք Մարդու իրավունքների եվրո¬պական դատարանի նախադեպային իրավունքը դարձնել մեր երկրում մարդու իրավունքների երաշ¬խա¬վորման, ապա¬հով¬ման ու պաշտպանության կարեւոր նախադրյալ»:

Սահմանադրական դատարանի նախագահը անդրադառնալով իրավունքի գերակայության ապահովման հարցին մասնավորապես նշել էր.

«Իրավունքի գերակայությունը լիարժեք երաշ¬խավորելու համար անհրաժեշտ է, մասնավորապես, որպեսզի մեզա¬նում.

- պետությունն իրավունքի ուժով պոզիտիվ պարտականություն կրի մարդու արժանապատվության, նրա իրավունք¬ների երաշ¬¬խա¬վոր¬ման, ապահովման ու պաշտ¬¬¬¬-պա¬նության հարցում եւ ստանձնի համարժեք հան¬րային-իրավական պատաս¬խա-նատվություն,

- հիմնական իրավունքներին ցանկացած միջամտություն եւ իշխանության ցան-կացած գոր¬ծո¬ղություն  բխեն համաչափության սկզբունքից,

- արդարադատությունը  լինի առավել անկախ ու անկողմնակալ,

-  լիարժեք երաշխավորվի իրավական օրենքի առջեւ բոլորի հավա¬սարության սկզ-բունքը,

- օրենքները եւ այլ իրավական ակտերն առավել մեծ չափով  համապատասխա¬նեն իրա¬վական որո¬շա¬կիության սկզբունքին, լինեն կանխատեսելի, հստակ, զերծ՝ բացերից ու երկիմաս¬տություններից,

-   իրավական պետության չափորոշիչներին համապատասխան երաշխավորվի կամայականության արգելքի սկզբունքը եւ առավել հստա¬կեցված լինեն հանրային իշխա¬նության մարմինների հա¬յեցողության սահմանները:

Այս բոլորի իրականացման համար մեզանում թե' սահմանադրական, թե' օրենս¬դրական եւ թե' կառուցակարգային բնույթի շատ խնդիրներ դեռեւս պետք է լուծվեն»:

Տպել
Ամենաշատ