Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի ընթացքում մի շարք փաստաթղթերի ստորագրումից բացի կորոշվի նաեւ ԵՏՄ-ի առաջին համանախագահող երկրը: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ծրագրվում է, որ համանախագահող երկիրը Բելառուսը կլինի:
«Որոշվել է, որ համանախագահների նշանակումը կիրականացվի ռուսական այբուբենի հերթականությամբ, ուստի եթե ամեն ինչ համաձայնեցվի, համանախագահությունը կստանձնի Բելառուսը»,- ընդգծել է նախագահի օգնականը:
Նրա խոսքով՝ գագաթաժողովի ընթացքում նաեւ ԵՏՄ-ի համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: