News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թունիսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին, հաղթել է «Նիդաա Թունիս» (Թունիսի կոչը) աշխարհիկ կուսակցության առաջնորդ Բեժի Քաիդ էս-Սեբսին՝ հավաքելով 55,68 տոկոս ձայն:

Այս մասին հայտնել է ընտրությունների հարցերով բարձրագույն անկախ մարմին (ԿԸՀ) նախագահ Շաֆիք Սարսարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Էս-Սեբսիի մրցակիցը երկրի ժամանակավոր նախագահ Մոնսեֆ Մարզուկին էր, որն ստացել է ընտրողների 44,32 տոկոսի քվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ