News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տնտեսական գործունեության արդյունքում Ողջի գետի էկոլոգիական հոսքը նվազել է 180 անգամ, հաղորդում է «ԷկոԼուրը»: 

«Մեծ ջրառի արդյունքում Ողջի գետի Քաջարան քաղաքի հատվածում օգոստոսից մինչեւ փետրվար չի պահպանվում էկոլոգիական հոսքը: Օգոստոսից փետրվար ամիսների համար գետի էկոլոգիական հոսքը հաշվարկվել է 0.18մ3/վրկ, մինչդեռ հոսքը դիտվել է 0,001մ3/վրկ»,- նշված է Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի «Ողջիի գետավազան. ճնշում-ազդեցություն վերլուծություն» փաստաթղթում: Հիշեցնենք, Քաջարան քաղաքի խոշոր արդյունաբերական հսկան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է:

Ողջի գետի` Գեղի գետի միախառնումից մինչեւ Կապան քաղաքն ընկած հատվածում էլ Ողջիի գետավազանի էկոլոգիական հոսքը չեն պահպանում 7 փոքր ՀԷԿ-երը: Դրանք են` «Կապան-Էներժի» ՓԲԸ-ի «Ողջի 2» եւ «Ողջի 3», «Լեռ-Էքս-Էներգիա» ՍՊԸ-ի «Լեռ-Էքս ՀԷԿ-2», «Լեռ-Էքս-Էներգիա» ՍՊԸ-ի «Լեռ-Էքս ՀԷԿ-4», «Լեռ-Էքս-Էներգիա» ՍՊԸ-ի «Լեռ-Էքս ՀԷԿ-6», «Լեռ-Էքս-Էներգիա» ՍՊԸ-ի «Լեռ-Էքս ՀԷԿ-3», «Լեսոմա» ԲԲԸ-ի «Ծավ» եւ «Տիգրան եւ Աշխեն» ԲԲԸ-ի «Տիգրան եւ Աշխեն ՓՀԷԿ-1» փոքր ՀԷԿ-երը:

Գետավազանում կառուցման փուլում են եւս 6 ՓՀԷԿ՝  «Տասման» ՍՊԸ-ի «Գեղի-1», «Կապան-Էներժի» ՓԲԸ-ի «Ողջի-1» եւ «Լեռ-Էքս-Էներգիա» ՍՊԸ-ի «Աջիբաջ-6», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի «Գեղի ՓՀԷԿ-1» փոքր ՀԷԿ-երը:

Տպել
Ամենաշատ