News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելգիացի ֆեմինիստուհիները երկուշաբթի երկրի վարչապետ Շառլ Միշելի վրա կարտոֆիլի ֆրի եւ մայոնեզ են լցրել՝ պահանջելով դադարեցնել խիստ տնտեսման քաղաքականությունը:

Libre Belgique պարբերականի փոխանցմամբ՝ վարչապետը ելույթ է ունեցել Նամյուր քաղաքում: Ելույթի ժամանակ մասնակիորեն փակ դեմքերով եւ ամբողջությամբ սեւ հագած երկու կին սկսել են վանկարկել. «Միշել, հեռացիր: Խիստ տնտեսում, հեռացիր»: Կանանցից մեկը վարչապետի վրա կարտոֆիլի ֆրի, իսկ մյուսը՝ մայոնեզ է լցրել:

Պազվել է, որ կանայք Femen ֆեմինիստական շարժման անդամներն են: Անվտանգության ծառայության ներկայացուցիչներն անմիջապես դուրս են հրավիրել կանանց: Նրանք կարողացել էին սրահ մտնել՝ գրանցվելով՝ որպես Լուվենի կաթոլիկ համալսարանի ուսանողուհիներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վարչապետը հագուստը փոխելու համար հարկադրված է եղել դադարեցնել իր ելույթը: Նա կրկին վերադարձել եւ ծափահարությունների ներքո շարունակել ելույթը: Միշելի Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ կառավարության ղեկավարը պատահածին հումորով է վերաբերվել եւ դատարան չի դիմի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ