News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսպանիայում տեղի է ունեցել ամենահայտնի եւ մրցանակային ֆոնդի չափով ամենախոշոր Սուրբ ծննդյան վիճակախաղը, որն անցկացվում է 1812թ.-ից ի վեր: Իրենց բախտը փորձել ցանկացողները երկար հերթ են կազմել խաղարկությունից դեռ մի քանի շաբաթ առաջ: Երկրի բնակչության 80%-ը մասնակցում է այդ վիճակախաղին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2,4 մլրդ եվրո:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս տարի 4 մլն եվրո ընդհանուր գումարով առաջին մրցանակը՝ հայտնի El Gordo-ն (Չաղլիկ) բաժանվել էր մեծ թվով մասնակիցների միջեւ: Երկրորդ մրցանակը կազմել է մեկ միլիոն 250 հազար դոլար: Այն նույնպես բաժանվել է երկրի տարբեր մասերում՝ 42 բնակավայրերում ապրող տոմսերը գնած մասնակիցների միջեւ:

500 հազար եվրո ընդհանուր առժեքով երրորդ մրցանակը տրամադրվել է Բարսելոնայից ոչ եհռու գտնվող Օսպիտալետ-դե-Լոբրեգատ շրջանին: Իսկ գլխավոր խաղարկությանը հետեւում է ամբողջ երկիրը: Այն հեռարձակվում է հեռուստատեսությամբ:

Խաղարկությանը մասնակցելու համար մասնակիցները կարող են գնել ամբողջական տոմսը (billete) կամ դրա մեկ տասներորդը (decimo): Ամբողջական տոմսի արժեքը կազմում է 200 եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ