Աբովյանի Է.Պետրոսյան փողոցում, դեկտեմբերի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԲՄՎ 320» մակնիշի ավտոմեքենա է բախվել բետոնե արգելապատնեշին եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: