News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրները 2015թ. արագ արձագանքման, արագ տեղակայման եւ խաղաղապահ ուժերի հետ մի շարք զինավարժություններ կանցկացնեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀԱՊԿ անդամ-երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կազմակերպույան գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Պաշտպանության նախարարները հաստատել են մարտական պատրաստության ծրագիրը, որը ենթադրում է արագ արձագանքման հավաքական ուժերի, Կենտրոնաասիական տարածաշրջանում արագ տեղակայման եւ ՀԱՊԿ խաղաղապահի ուժերի մասնակցությամբ մի շարք զորավարժությունների անցկացում», - հայտարարել է Բորդյուժան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ հավելել է, որ անվտանգության խորհրդի քարտուղարները հաստատել են ՀԱՊԿ-ի շրջանակներում ծայրահեղական-ահաբեկչական հակազդեցության աշխատանքների ակտիվացման մասին որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել. ԱԺ նախագահ
ՌԴ-ին դիմեցինք, ՀԱՊԿ-ին դիմեցինք,  մի հատ գնացինք, խնդրեցինք, խնդրվեցինք, աղաչեցինք, ասեցինք ամեն ինչի…
Այո, ես հայտարարում եմ, որ Ռուսաստանը՝ մեր դաշնակիցը, ամենանեղ պահին մեզ թողել է եւ դա փաստ է. Ալեն Սիմոնյան
Մեզ թողեց մենակ, ու առնվազն թողեց մենակ, եթե ոչ իր իմացությամբ տեղի ունեցավ…
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս նկատեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ…
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նա հայտնել է նաեւ, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնումը տեսանելի ապագայում
Նման հնարավորությունը բացառված չէ...
Ամենաշատ