News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի հարավ-արեւելքում գտնվող Յուիլին քաղաքի բնակիչը ավելի քան 10 տարի գողացել է իր հարեւանուհիների ներքնաշորերը: Կանանց վարտիքներ ու կրծկալներ գողացողին բռնել են այն բանից հետո, երբ փլվել է նրա բնակարանի կախովի առաստաղը, որտեղ պահում էր գողացված շորերը, հաղորդում է The Daily Mail-ը:

Պարբերականի տեղեկատվությամբ, գողի ոչ ամբողջական անունը Թան է: Ընդհանուր առմամբ, նրա գաղտնարանում ավելի քան 2 հազար ներքնաշոր են գտել: Նա գողություն է կատարել 750 բնակարաններից:

Գողացված ներքնաշորերը հաշվելու համար ոստիկանությունը դրանք փռել է հենց նրա տան մոտ, հաղորդում է South China Morning Post-ը:

Քաղաքի ոստիկանությունում նշել են, որ Թանը 30-40 տարեկան է, որը հատուկ բանալի է օգտագործել հարեւանների դռները բացելու համար:

Թանը խոստովանել է հանցանքը, այն բացատրելով իր հոգեկան հիվանդությամբ, որն ունի մանկությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ