News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՌԴ դաշնության խորհուրդը օրինագիծ է պատրաստում, որով չեղյալ է համարվում 1954-2014 թվականների ընթացքում Ղրիմը Ուկրաինայի կազմում գտնվելը: Այս մասին հայտարարել է ՌԴ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ ՌԴ դաշնության խորհուրդը վերլուծել է 1954 թվականին կայացված որոշման հիմքերը, որով Ղրիմի մարզը ՌՍՖՍՀ կազմից անցել է Ուկրաինական ԽՍԿ կազմ, եւ պարզել, որ դրանք անօրինական «կամայական ակտեր են»:

Մատվիենկոն նաեւ հայտարարել է, որ այդ ժամանակ խախտվել են գործող Սահմանադրությունը եւ օրենսդրական ընթացակարգերը: «Ուստի Դաշնության խորհրդում մենք սկսել ենք օրինագծի նախապատրաստում, որտեղ Ղրիմի փոխանցումը համարվում է իրավական ուժ եւ հետեւանքներ չունեցող դրա ընդունման պահից»,-ասել է խոսնակը ՌԴ նախագահի՝ խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիային մինչեւ 2017-ի դեկտեմբերի 1-ը Ղրիմի պատմության վերաբերյալ գիտական աշխատություն պատրաստել: Այդ աշխատանքի ղեկավար է նշանակվել վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ