News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի արդարության բարձրագույն դատարանը քննության է առել հայցեր ընդդեմ ինքնավարության կառավարության ղեկավար Արթուր Մասի եւ կառավարության մի շարք անդամների՝ նոյեմբերի 9-ին անկախության վերաբերյալ հարցում անցկացնելու համար:

Կատալոնիայի իշխանությունների դեմ 30 հայց է ներկայացվել, այդ թվում Իսպանիայի գլխավոր դատախազության կողմից: Դատախազությունը հայց է ներկայացրել Արթուր Մասի, ինչպես նաեւ նրա տեղակալ Ժոանա Օրտեգայի ու կրթության նախարար Իրենա Ռիգաուի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կատալոնիայի արդարության բարձրագույն դատարանը այսօր՝ դեկտեմբերի 22-ի իր նիստում որոշել է ընդունել բոլոր հայցերը՝ դրանք միավորելով առաջին հայցում, որը ներկայացրել էր «Մաքուր ձեռքեր» հակակոռուպցիոն կազմակերպությունը: Կազմակերպությունը մեղադրում է ինքնավարության կառավարության ղեկավար Արթուր Մասին, Ժոանա Օրտեգային եւ Իրենա Ռիգաուին՝ Իսպանիայի Սահմանադրական դատարանի եւ կառավարության որոշումներին չենթարկվելու մեջ:

Իսպանիայի ՍԴ-ն սեպտեմբերի 29-ին ընդունել էր երկրի կառավարության հայցը, որով պահանջվում էր անօրինական ճանաչել Կատալոնիայի առաջնորդ Արթուր Մասի՝ նոյեմբերի 9-ին անկախության հանրաքվե անցկացնելու հրամանագիրը քանի որ այն չի համապատասխանում երկրի սահմանադրությանը եւ հարցումների մասին օրենքին:

 Ինքնավարության իշխանությունները այդ որոշմանը չէին ենթարկվել: Նոյեմբերի 9-ին Կատալոնիայում անկախության հարցում է անցկացվել: Քվեարկությանը մասնակցածների ավելի քան 80 տոկոսը պաշտպանել են Կատալոնիայի Իսպանիայից ամբողջական ինքնիշխանության ձեռքբերումը: Քվեարկությանը մասնակցել էր ընտերլու իրավունք ունեցողների 1/3-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ