News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  երիտասարդ աղջկան առեւանգելու դեպքի առթիվ։ 

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2014թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 18։35-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Ս.Իսրայելյանը գրավոր հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչն ամուսնության նպատակով առեւանգել է դստերը:
 Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչ Հայրապետը, նախնական համաձայնության գալով համագյուղացի, միաժամանակ նաեւ աղջկա ազգական  Հովհաննեսի եւ իր  ազգական Արթուրի հետ, 2014թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 12-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում տեղակայված զորամասի մոտակայքից, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելով, առեւանգել է Սիսիան քաղաքի բնակչուհուն եւ նրա կամքին հակառակ նստեցրել իր կողմից շահագործվող «Վազ 2106» ավտոմեքենան եւ տարել  Գորիս։ Աղջիկը մերժել է ամուսնության առաջարկը, որի պատճառով հաջորդ օրը` ժամը 03-ի սահմաններում, նրան վերադարձրել է տուն:
Առեւանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:


Կատարվում  է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ