News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրյուն ափսոսանք է հայտնում ԼՂ հակամարտության գոտում միջադեպերի առթիվ:

«2014-ը հակասական էր ԼՂ հակամարտության կարգավորման տեսանկյունից»,-հայտարարել է նա ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում:

«Նախագահներ Ալիեւն ու Սարգսյանը երեք անգամ հանդիպել են գագաթաժողովներում, որոնք կազմակերպել են նախագահներ Պուտինը, Օլանդն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, եւ դա ամբողջությամբ արտացոլում է նրանց վերցրած պարտավորությունները»,-ասել է համանախագահը:

Դիվանագետը նշել է, որ դիվանագիտական հաջողություններից բացի, այս տարի շփման գծում եւ երկու երկրների սահմանի երկայնքով իրավիճակի լարվածություն է նկատվել, որի հետեւանքով ավելի շատ մարդ է զոհվել, քան նախորդ տարի:

«Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը, հատկապես նոյեմբերի 12-ի միջադեպը, որի ժամանակ ռազմական ուղղաթիռ էր խոցվել, ինչից կարելի էր խուսափել, ափսոսանք է առաջացնում: Այդ լուրջ միջադեպը եւս մեկ անգամ հաստատեց լարվածության թուլացման անհրաժեշտությունը, վստահության վերականգնումը եւ միջոցների ձեռնարկումը, որպեսզի նման բաներ չկրկնվեն: ԱԳ նախարարների կողմից Բազելում դեկտեմբերի 4-ին ընդունված հայտարարությունը ընդգծում է այդ ամենը»,-նշել է ֆրանսիացի համանախագահը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 27-ին կայացած փարիզյան գագաթաժողովը հնարավորություն ստեղծեց վերականգնել երկու երկրների նախագահների միջեւ ուղղակի երկխոսությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ընդգրկվեցին բանակցություններում: «Արդյունքները տպավորիչ էին: Նախագահները որոշեցին որքան հնարավոր է շուտ ԿԽՄԿ-ի միջոցով սկսել հակամարտության ժամանակ անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: ԿԽՄԿ-ն արդեն սկսել է աշխատանքն այդ ուղղությամբ: Որոշվել է քննարկել նաեւ այլ հարցեր ավելի հարմար ժամանակ, եւ ես վստահ եմ, որ դա շուտով տեղի կունենա:

Միաժամանակ, երեք նախագահները մանրամասն իրար հետ քննարկել են այդ բանակցությունները:

Նախագահ Օլանդը կոչ է արել նախագահներ Ալիեւին եւ Սարգսյանին իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության: Տարեվերջյան տոները կարող են բարենպաստ շրջան լինել՝ այս տարվա արդյունքների եւ հետագա պլանների մասին մտածելու համար: Բանակցությունները եւ շփումները Մինսկի խմբի միջնորդությամբ կշարունակվեն հունվարին: Մենք հույս ունենք, որ առաջընթաց կլինի այս բարդ գործընթացում եւ կինտենսիվանա երկխոսությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ: Նրանց միջեւ հանդիպումը տեղի կունենա 2015-ի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ինչպես դա եղավ Փարիզում»,-ընդգծել է համանախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Ամենաշատ