News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վստահ է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը կկարողանան վերականգնել հարաբերությունները: Նա Մոսկվային եւ Կիեւին կոչ է արել աշխատել փոխզիջում փնտրելու ուղղությամբ:

«Կարծում եմ՝ կարելի է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որը հիմնական գործընկեր է: Ուկրաինան մոտ է Եվրոպային եւ, հաշվի առնելով այդ, դրա հետ ասոցացումը միանգամայն հասկանալի է: Ես ավագի եւ ավելի փորձառուի իրավունքով դիմում եմ ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Ուկրաինային՝ կոչ անելով համատեղ աշխատել փոխզիջում գտնելու ուղղությամբ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, պահպանելով երկրի տարածքային ամբողջականությունը»,- Նազարբաեւի խոսքերն է մեջբերում Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նա հույս է հայտնել, որ Ուկրաինան ճգնաժամից դուրս կգա ամրացած եւ «կդառնա հզոր երկիր, ինչպիսին միշտ եղել է»: Նազարբաեւը վստահ է, որ բոլոր կողմերը սատարում են Մինսկի պայմանավորվածությունները, իսկ դրանցում ներառված հարցերը լուծելի են:

Ըստ «Ուկրինֆորմ»-ի, Պորոշենկոյի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Նազարբաեւն Ուկրաինայի արեւելքում հակամարտությունը կոչել է «կազմակերպված քաղաքացիական պատերազմ»:

«Այն, ինչ կատարվեց, սարսափելի է Ուկրաինայի համար, որ ոք չէր կարող նույնիսկ վատ երազում պատկերացնել, որ երկրի ներսում կարող է նման բախում եւ կազմակերպված քաղաքացիական պատերազմ լինել»,- հայտարարել է Նազարբաեւը: Նա նաեւ նշել է, որ մինչ ուկրաինացիները «մայդաններով էին զբաղված», կայուն Ղազախստանն «անհավանական հաջողությունների» է հասել:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են Ղազախստանից Ուկրաինա էներգետիկ ածուխի մատակարարման մասին: Ուկրաինայի եւ Ղազախստանի նախագահները նաեւ քննարկել են էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու վերաբերյալ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ