News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Համացանցի օգտատերերի 6%-ը կախված է համաշխարհային սարդոստայնից: Այս կարծիքին են Հոնկոնգի համալսարանի հոգեբաններ Ցեցիլիա Չենն ու Էնջել Ի-Յմ Լին: Նրանց հոդվածը հրապարակվել է Cyberpsychology, Behavior, and Social Networking ամսագրում:

Չենն ու Լին հետազոտություն են անցկացրել 1996-2012 թվականներին: Գիտնականների տեսադաշտում 80 աշխատանք է եղել՝ 31 երկրից 89 հազար մարդու տվյալներով (կանայք եւ տղամարդիկ ներկայացված են եղել գրեթե հավասարաչափ): Ընդհանուր առմամբ, համացանցից կախված է մոլորակի մարդկանց շուրջ 6%-ը:

Այս ցուցանիշն առավելագույն մեծության է հասել Մերձավոր եւ Միջին Արեւելքում՝ 10.9%: Համացանցից ամենաքիչ կախվածությունն ունեն Հյուսիսային եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում՝ 2.6%, իսկ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 8% է:

Գիտնականները ենթադրում են, որ համացանցից կախվածությանը նպաստում է ցածր կենսամակարդակը, որն ավելի շատ օգտատերերի է ստիպում մխրճվել վիրտուալ իրականությունում: Շատ հոգեբաններ համացանցից կախվածությունը համարում են ծանր եւ առողջության համար վտանգավոր հոգեվիճակ, որը ենթակա է բուժման, չնայած պաշտոնական բժշկության մեջ այն հոգեկան խանգարում համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ