Մերձմոսկվայում, այսօր՝ դեկտեմբերի 22-ի երեկոյան, տղամարդը պատանդ է վերցրել 9-ամյա աղջկան:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հնարավոր է, հանցագործը գտնվում է թմրանյութի ազդեցության տակ: Իրավապահների տվյալներով, անհայտ անձը ներխուժել է Մերձմոսկվայի Նախաբինա ավանի բնակարաններից մեկը, դուսր է հրել ծեր կնոջն ու փակվել ներսում նրա 9-ամյա թոռնուհու հետ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության մի քանի ջոկատներ: Նրանք փորձում են բանակցել տղամարդու հետ:
«Պարզվել է, որ իրավախախտը Տաջիկստանի քաղաքացի է եւ տուժածի հետ բարեկամական կապ չունի»,-ասել է Մեծմոսկվայի ոստիկանության ներկայացուցիչը: