News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2014թ.-ի նոյեմբերի 20-ից սկիզբ առած եւ մինչեւ դեկտեմբերի 18-ը տեւած ֆինանսական համակարգի ցնցումները, մասնավորապես` դրամի սրընթաց արժեզրկումը, եւս մեկ անգամ ի ցույց դրեցին Հայաստանի տնտեսության` խորը արմատներ ձգած արատները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ֆինանսական համակարգում տեղի ունեցած ցնցումները հստակորեն պայմանավորված էին երկարաժամկետ եւ կարճաժամկետ հետեւյալ պատճառներով.

Երկարաժամկետ կտրվածքով`

Ցնցումների գլխավոր պատճառը ներկրող մենաշնորհային օլիգարխիային սպասարկող տնտեսական համակարգն է, որը մակաբույծի պես գոյատեւում է բնակչության` տրանսֆերտների միջոցով ձեւավորվող եկամուտների հաշվին,

Կենտրոնական բանկի կողմից տարիներ շարունակ իրականացվող դրամի արհեստական արժեւորման քաղաքականությունը, եւ դրանից բխող` պետական պահուստների նվազեցումը վտանգավոր շեմի (վերջին մեկ տարում մոտ 500 մլն. ԱՄՆ դոլարի չափով կրճատումը եւ ընդհուպ մինչեւ ԱՄՀ կողմից սահմանված ներմուծման երեք ամսվա ծավալի սահմանին հասնելը), ինչը, ֆինանսական շուկայում լարումների դեպքում չէր կարող չբերել դրամի անկառավարելի արժեզրկման,

Արտաքին պետական պարտքի աճը, որը հասել է “Պետական պարտքի մասին” ՀՀ օրենքով նախատեսված սահմանագծին, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրումների նվազումը, որը միայն  2014թ.-ի կտրվածքով կազմել է շուրջ 40%:

Կարճաժամկետ կտրվածքով`

Ակնհայտ է, որ օլիգարխիկ համակարգի շահերով առաջնորդվող իշխանությունները եւ Կենտրոնական բանկը չձեռնարկեցին իրավիճակով թելադրվող հրատապ եւ համարժեք քայլեր: Մասնավորապես`

Հայաստանի հետ նույնական գործոնների աղդեցության դաշտում (Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտային հոսքերի, դեպի Ռուսաստան արտահանման ծավալների եւ ռուբլու արժեզրկման հետ կապված ազդեցություններ) գտնվող Վրաստանի իշխանությունները, որտեղ ազգային արժույթի արժեզրկումը սկզբնական փուլում ավելի մեծ չափերի էր (լարիի 14%-ով արժեզրկումը` դրամի 10%-ով արժեզրկման դիմաց), ֆինանսական շուկայում կատարելով  լայնածավալ ներարկումներ եւ կիրառելով Կենտրոնական բանկի տնօրինության տակ գտնվող ողջ գործիքակազմը, սեղմ ժամկետում, հաշված օրերի ընթացքում կարողացան կայունացնել վիճակը, զսպել գնաճը եւ խուսափել խիստ բացասական հետեւանքներից,

Հայաստանում դրամատիկ իրավիճակը պահպանվեց շուրջ մեկ ամիս, սակայն իշխանություններն ու Կենտրոնական բանկը ոչ միայն հրաժարվեցին ֆինանսական շուկայում լայնածավալ ներարկումներ իրականացնելուց, այլեւ Կենտրոնական բանկի գործիքակազմը գործի դրվեց միայն համընդհանուր խուճապ առաջանալուց հետո, երբ արդեն տեղի էր ունեցել կապիտալի խոշոր չափերի հասնող արտահոսք (տարբեր գնահատականներով` վերջին տարում շուրջ 300-400 մլն. դոլարի չափով):

Արդյունքում`

Տեղի է ունեցել որեւէ կերպ չհիմնավորվող գնաճ եւ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ, որը թելադրված է ոչ թե դրամի արժեզրկմամբ, այլ այն հանգամանքով, որ մենաշնորհային տնտեսության պայմաններում օլիգարխիկ պաշտոնյաները եւ նրանց մտերիմ ներմուծողները օգտվեցին խառնաշփոթից եւ ճգնաժամի քողի տակ բարձրացնելով գները` ստացան հավելյալ գերշահույթներ,

Արժեզրկվել են քաղաքացիների դրամական ավանդները, ինչը խորացրել է առանց այդ էլ ծայրահեղ աղքատությունը երկրում,

Գործարար խավը (հատկապես փոքր եւ միջին բիզնեսը) կրել է զգալի կորուստներ` պայմանավորված արտարժութային առեւտրային եւ վարկային պարտավորությունները սպասարկելու անհրաժեշտությամբ,

Դոլարային արտահայտությամբ հիփոթեքային վարկեր ունեցող քաղաքացիների վարկային պարտավորություններն աճել են շուրջ 20%-ով` պարտքի ճգնաժամի առաջ կանգնեցնելով վերջիններիս,

Լրջորեն սասանվել է երկրի ֆինանսական համակարգի, մասնավորապես բանկերի հեղինակությանը:

Այսպիսով, երկրի բնակչությանն ու գործարար խավին հասցվել է ծանրագույն հարված, որի ամբողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ռեժիմի վրա: Այս ամենը եւս մեկ անգամ վկայում է, որ երկրում առաջացել է կառավարման խորը ճգնաժամ, օլիգարխիկ նեղ կլանի շահերով առաջնորդվող իշխանությունը լրջագույն վտանգ է ներկայացնում Հայաստանի պետական համակարգի եւ բնակչության համար եւ օրախնդիր է ռեժիմին շուտափույթ հեռացնելու անհրաժեշտությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ