News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաեւը Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ բարիդրացիական հարաբերությունների եւ XXI դարում համագործակցության պայմանագրի վավերացման մասին պատվոգրեր են փոխանակել: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել էր, որ այդ փաստաթուղթը Պուտինի եւ Նազարբաեւի միջեւ ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերին, Եկատերինբուրգում:

Փաստաթուղթն ընդգրկում է երկկողմ փոխգործակցության բոլոր ոլորտները, հարմարեցված է եվրասիական ինտեգրման պայմաններին եւ իրավական նոր հիմք է ստեղծում նոր մարտահրավերների եւ սպառնալիքների համատեղ արտացոլման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ