Մերձմոսկովյան Նախաբինոյում պահվող 9-ամյա աղջիկը Ռուսաստանի ուժայինների գրոհի արդյունքում ազատագրվել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Աղբյուրի համաձայն, երեխան ձեռնաշղթաներով գամված է եղել մարտկոցին, սակայն չի տուժել: Հանցագործը ձերբակալված է:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդում էր, որ դեկտեմբերի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Նախաբինոյում տղամարդը 9-ամյա աղջկա է պատանդառել: Իրավապահների տեղեկացմամբ, անհայտ անձը ներխուժել է թոշակառու կնոջ բնակարան եւ նրա թոռնուհու հետ փակվել այնտեղ: