News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վրաստանում գործող վիզային ռեժիմը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիները 90 օրից ավել չեն կարող մնալ այդ երկրի տարածքում, կփոխվի: «Ժողովուրդի» տեղեկություններով, երբ դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վրաստան, նրացահայ պատգամավորները նրան հորդորել են այս հարցը բարձրացնել վրաց գործընկերների հետ բանակցությունների ժամանակ: Ստեղծված իրավիճակի շուրջ ՀՀ վարչապետը զրուցել է Վրաստանի ղեկավարության հետ եւ նրանց փոխանցել վրացահայության մտահոգությունները, որոնց մի մասը ՀՀ քաղաքացի է: Մեր տեղեկություններով՝ օրերս Վրաստանի կառավարությունից բարձրաստիճան մի պաշտոնյա զանգահարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանին եւ խոստացել, որ առաջիկայում վիզային ռեժիմի կարգը փոփոխության կենթարկվի: Ինչպես հայտնի է, Վրաստանի եւ ՌԴ հարաբերությունների սրվելուց հետո հազարավոր վրացահայեր Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար ՀՀ քաղաքացիություն են ստացել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ