News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաեւային տեսել են Մոսկվայի Կուդրինսկայա փողոցի «Կոֆեմանիա» սրճարանում: Նրա անդորրը հսկելիս են եղել առնվազն տասը մարդ՝ ինքնաձիգներով զինված: Կաբաեւային թիկնազորի ուղեկցությամբ նկատել է  շոումեն Ալեքսանդր Բելովը, որն այդ մասին գրել է  Facebook-ում:

«Աշխատանքից հետո գնում եմ, ոչ ոքի չեմ նեղացնում, եւ ահա, նման գեղեցկություն: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այդքան սարսափած, որ նույնիսկ սուրճ խմելու համար ինքնաձիգավորների ջոկատի թիկնազոր է հարկավոր (լուսանկարում չի տեղավորվել մարտիկների նույնիսկ կեսը)», – գրել է Բելովը:
Ըստ նրա, երբ ինքը սրճարան է մտել, ապա այնտեղ տեսել է Ալինա Կաբաեւային, սակայն նրա լուսանկարները չի տեղադրել համացանցում, հայտնում է TOP News-ը:

Նշվում է, որ վերջին ժամանակներս Ալինա Կաբաեւան գրեթե չի երեւում հասարակության մեջ։ Վերջին անգամ նա ներկա երեւացել էր այս տարվա մայիսին՝ ներկա գտնվելով Մոսկվայի Երիտասարդական պալատի «Չիկագո» մյուզիքլին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ