News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ցյուրիխի համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել, թե ինչպես է սենսորային էկրանով սմարթֆոնի օգտագործումն ազդում գլխուղեղի պրոյեկցիոն գոտիների ակտիվության վրա: Հետազոտությունը ցույց է տվել, որ սմարթֆոնի օգտագործումը ուղեղի վրա ազդում է ճիշտ նույնկերպ ինչպես ջութակով նվագելը՝ բարձրացնելով ուղեղի ակտիվությունը:

Մասնագետները հետեւել են 37 հկամավորների ուղեղի աշխատանքին, որոնցից 26-ը պարբերաբար սենսորային էկրանով սմարթֆոն են օգտագործում, իսկ 11-ը՝ սովորական կոճակներով հեռախոս:

Ուղեղի ակտիվության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առաջին կատեգորիայի մասնակիցների մոտ գլխուղեղի պրոյեկցիոն գոտիների ակտիվությունը, որոնք պատասխանատու են մեր մարմնի շարժումների համար, բարձրանում է:

Նույնը նկատվում է նաեւ ջութակահարների մոը, որոնք երաժշտական գործիք նվագելիս ակտիվորեն օգտագործում են ձեռքի մատները, հաղորդում է Gazeta-ն:

Հետազոտության մասնակիցներից մեկը՝ Արկո Գոշը, հայտարարել է, որ թեեւ այս բացահայտման մեջ առաջին հայացքից յուրահատուկ ոչինչ չկա, էական է համարվում հետեւյալ փաստը. Ջութակահարների մոտ գլխուղեղի պրոյեկցիոն գոտիների ակտիվությունը բարձրանում է երկարատեւ պարապմունքներից հետո, սակայն սենսորային էկրանով սմարթֆոնների երկարատեւ օգտագործումը դրա վրա չի ազդում: նույն էֆեկտը նկատվել է բոլոր գաջեթ ունեցողների մոտ՝ անկախ դրա օգտագործման ժամանակահատվածից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ