News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Տորոնտոյում հայտնի «Բարբերյան սթեյք-հաուզ» ռեստորանի տեր, ազգությամբ հայ Արոն Բարբերյանը ծեծի է ենթարկել իրեն կողոպտել ցանկացող ամրակազմ երիտասարդին: Դեպքը ֆիքսել են ռեստորանի տեսախցիկները: հաղորդում է «Ազատությունը»

Բարբերյանը տեսայութը տեղադրել է YouTube կայքում, որից հետո պատմությունը հայտնվել  կանադական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Ինքը՝ Բարբերյանը դեպքի մասին «Տորոնտո սթար» թերթին տված հարցազրույցում նշել է. «Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում նման դեպքերում. ես, օրինակ, կատաղել էի: Երբ նա կանգնեցրեց ինձ ու ճանկեց դրամարկղը, ես տեսա, որ նրա ձեռքում ատրճանակ չկա: Եթե զենք ունենար, ես ձեռքերս վեր էի բարձրացնելու»:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Բարբերյանը, դրամարկղը ձեռքին, փորձում բացել ռեստորանի դուռը եւ մտնել ներս, երբ նրա մեջքի կողմից մոտենում է ամրակազմ մի տղամարդը ու փորձում խլել դրամարկղը: Հարձակման ենթարկված ռեստորանատերը տղամարդու սվիտերը հագցնում է վերջինիս գլխին ու ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցնելով, նրան հրում դուրս՝ մայթի վրա:

Կողոպտիչը, հասկանալով, որ այժմ արդեն ինքն է հայտնվել զոհի կարգավիճակում, փորձում է դիմել փախուստի, սակայն Բարբերյանը չի թողնում: Այդ պահին ռեստորանից դուրս է նետվում աշխատակիցներից մեկը, փորձում է զանգահարել ոստիկանություն, այնուհետեւ սկսում է օգնել ռեստորանատիրոջը:

«Ես չէի ուզում խփել նրան: Պարզապես ուզում էի ստիպել, որ խելոք նստի, մինչեւ ոստիկանները գան»,- ասել է Բարբերյանը

Այդուհանդերձ, կողոպտիչին հաջողվում է դիմել փախուստի:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է միջադեպի ժամանակ փողոցով անցնող մի կին, տեսնելով ռեստորանի առջեւ շաղ եկած թղթադրամները, սկսում հավաքել դրանք, ապա վերադարձնում է ռեստորանատիրոջը:

Բարբերյանը ռեստորանի պաշտոնական Twitter-յան էջում կատակախառն գրառում է արել. «Ահա թե ինչու չի կարելի կատակել մեր Շեֆի հետ: Խմոր հունցող Արոն Բարբերյանը իրեն գողի տեղ դրած մեկին կարգին հունցել է այսօր առավոտյան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ