Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 24-ին, ժամը 18.30-ին, Գյումրիի Անտառավան 3-րդ թաղամասի 18/Գ շենքից բերման են ենթարկել 32-ամյա Սերգեյ Ս-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի /բռնաբարություն/ 1-ին մասի մեղադրանքով: