News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Օրեգոնի բնակիչ Ռոյ Դաֆեքը պատահաբար ներքնակի հետ վաճառել է ընկերուհու կատվին, հայտնում է էլեկտրոնային The Oregonian թերթը: Ամերիկացու ընկերուհի Հեյլի Քրյուսը հինգ տարի առաջ Կամո անունով կատու էր ձեռք բերել, որը սիրում էր քաքնվել տիրուհուն մահճակալի ներքնակում:

Դաֆեքը կատվի այս սովորության մասին չի իմացել, եւ ընկերուհու մահճակալը վաճառելիս ներքնակը չի ստուգել: Քրյուսն այդ ընթացքում աշխատավայրում է եղել: Դաֆեքը եւ Քրյուսը ենթադրում են, որ կատուն կարող էր դուրս ցատկել ներքնակից, երբ նոր տերը մահճակալը ավտոմեքենայի վրա դրած տանում էր, փոխանցում է  Gazeta-ն:

Զույգը 200 դոլար պարգեւ է խոստանում Կամոյի մասին ցանկացած տեղեկության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ