News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս տարի նախապես հերթագրված շուրջ Ձմեռ պապ եւ Ձյունանուշից սերտիֆիկատ է ստացել մոտ 40-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

Նա նշեց, որ սերտիֆիկատ ստացածներից 7-ը սիրված մուլտհերոսներ են: Արթուր Գեւորգյանն ասաց, որ արդեն 3-4 տարի է՝ Երեւանի քաղաքապետարանը անվճար հիմունքներով կազմակերպում է հավաստագրերի տրամադրման գործընթաց: Նախապես հերթագրվում են Ձմեռ պապերը, Ձյունանուշները, մուլտհերոսները: Արթուր  Գեւորգյանն ասաց, որ մասնագիտացած խումբը գնահատում է նրանց մի շարք չափանիշներով՝ հանդերձանք, տեսք, խոսքի վարպետություն, դերասանական հմտություններ, շփվելու կուլտուրա եւ այլն:  Ըստ որում՝ եթե այս տարի այդ անձը ստացել է հավաստագիր, դա չի նշանակում, որ կարող է դրանով գործունեություն ծավալել նաեւ մյուս տարի, ամեն տարվա համար պետք է դիմի: Արթուր Գեւորգյանն ասաց, որ նպատակն այն է, որ կենտրոնական փողոցներում լինեն ցիվիլ տեսք ունցեղ Ձմեռ պապիկներ, Ամանորյա հերոսները խմած, չսափրված, ցնցոտիներով չշրջեն: Իսկ այն հերոսները, որոնք չունեն սերտիֆիկատ եւ գործունեություն կծավալեն կենտրոնական փողոցներում, Արթուր Գեւորգյանի խոսքով՝ դա կարող է դիտարկվել վարչական իրավախախտում եւ ենթարկվել տույժի: Նա նշեց, որ ամբողջ դաշտը չեն կարող հսկել, բայց գոնե այս փոքր կանոնակարգումով փորձում են Ամանորյա հերոսների հեքիաթային կերպարը պահպանել երեխաների համար:

Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր  Ամանորի գլխավոր հերոսներին՝ Ձմեռ պապին եւ Ձյունանուշին, հարցախույզ էինք անցկացրել նման ծառայություններ առաջարկող ընկերությունների շրջանում՝ պարզելու գները, պատվերները եւ այլ հետաքրքիր մանրամասներ: http://news.am/arm/news/245132.html

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ