News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոր Հալեպ թաղամասում սիրիահայերի համար տների կառուցումը կախված չէ սփյուռքի նախարարությունից: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողներին հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ չպետք է կարծել, որ եթե ինչ-որ ժամանակ նախարարությունը խոսել է Սիրիայից տեղահանվածների համար «Նոր Հալեպ» թաղամաս ստեղծելու մասին, ապա հենց նախարարությունն պետք է ֆինանսավորի այն. «Ես ավելի վաղ էլ ասել եմ, որ եթե յուրաքանչյուր հայ գոնե 2-3 դոլար նվիրաբերի, բավարար միջոցներ կհավաքվեն»:

Ի պատասխան հարցին, թե ինչու հենց նախարարությունն ինքը չի նվիրաբերում, օրինակ, համահայկական գալա-ընդունելությունների հաշվին, Հակոբյանը առարկեց, որ գերատեսչության բյուջեն տարեկան կազմում է մոտ 600 մլն դրամ (մոտ 1,3 մլն դոլար՝ խմբ.): «Այդ գումարով կարելի է կառուցել առավելագույնը 10 բնակարան, իսկ ցանկացողների թիվը մոտ 600 է: Այդ 600 ընտանիքները իրենք են խնդրել թույլ տալ հիմնավորվել: Նախարարությունը ընտրության համար առաջարկել է Երեւանից ոչ հեռու գտնվող երեք քաղաք. Մասիս, Էջմիածին եւ Աշտարակ: Նրանք ընտրել են Աշտարակը եւ այնտեղ պետությունը ցանկացողներին հողատարածք է առանձնացրել, իր հաշվին սեյսմիկ փորձաքննություն իրականացրել եւ շինարարության տիպային նախագծեր հանձնել: Սակայն  նրանցից շատերը չեն ցանկացել գումար ներդնել հատկապես երբ Սիրիայում գործնականում ամեն ինչ կորցրին: Սակայն, ցավոք, այստեղ մեզնից ոչինչ կախված չէ», - եզրափակեց Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ