News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանական KfW բանկի աջակցությամբ իրականացվելիք ծրագիրը կօգնի ամրապնդել Վրաստանի եւ Հայաստանի էներկահամարգերի կապը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին:

Նա հիշեցրեց, որ նախագծի առաջին փուլով նախատեսվում է հայկական եւ վրացական էներգահամակարգերի հանգույցում 650 ՄՎտ հզորությամբ մշտական հոսանքի սարքավորման տեղակայում, որը զգալիորեն կավելացնի դրանց թողարկման հնարավորությունը: «Նախագիծը վաղուց է համաձայնեցված, պարզապես որոշակի շտկումներ են մտցվել նախագծի ինժեների՝ գերմանական Fichtner ընկերության կողմից»,- պարզաբանեց փոխնախարարը:

Հիմա Հայաստանի եւ Վրաստանի համակարգերն աշխատում են մեկուսացված ռեժիմով, եւ օպերատորների համար շատ դժվար է կարգավորել էներգիայի հոսքերը: Երկու համակարգերի անցումը զուգահեռ ոչ սինքրոնացված ռեժիմի, ըստ նրա, հնարավորություն կընձեռի նկատելիորեն թեթեւացնել այդ կապը:

Նախագծի երկրորդ փուլը մեր կողմից նախատեսում է էլեկտրահաղորդման գծերի շինարարություն: «Այդ մասին Հուշագիրն արդեն կա, մենք պատրաստ ենք ներդրում կատարել: Սպասում ենք առաջին փուլի մեկնարկին, իսկ հետագայում՝ ինչպես շուկան կհուշի, կախված այն հանգամանքից, թե ինչպես կզարգանան գեներացնող օբյեկտները: Քանի որ առեւտրի համար մեզ նոր հզորություններ են անհրաժեշտ»,- հավելեց Վալիշվիլին:

Հիշեցնենք, որ «Կովկասի էլեկտրահաղորդման ցանց 1» ծրագրով նախատեսվում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ նոր էլեկտրահաղորդման գծեր կառուցել: Վրաստանի հետ սահմանակից Այրում բնակավայրում 500/400/220 կՎ լարմամբ մշտական փոխակերպման կայան է կառուցվելու:

Առաջին փուլի ընդհանուր արժեքը Հայաստանի համար կկազմի շուրջ 105.2 մլն եվրո, որից 85.2 մլն եվրոն KfW-ից վարկն է (75 մլն եվրոն՝ բանկի սեփական միջոցներն են, 10.2 մլն-ը՝ Գերմանիայի կառավարության):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ