News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրացական կողմը լավ է վերաբերվում Հայաստանում նոր ՋԷԿ-ի կառուցման նախագծին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին:

Նախարարությունը չի հանդիպել նախագծի մենեջեր, վրացի գործարար Թեյմուրազ Կարչավայի հետ, քանի որ, ըստ նրա, ծրագիրն իրականացվում է Հայաստանում: «Մենք գիտենք, որ պարոն Կարչավան հետաքրքրված է Անակլիայում նավամատույցի զարգացմամբ, հետեւաբար, նա ցանկանում է մասնակցել գործընթացների, որոնք նախատեսված են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից: Բայց նախագծի էներգետիկ հատվածը Հայաստանում է, եւ հարցն իրավասու է հայկական կողմը լուծել»,- պարզաբանեց Վալիշվիլին:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 14-ի նիստում հավանության արժանացրեց «Anaklia IEP Holding» ընկերության հետ համաձայնագիրը, որը վերաբերում է «Ջեներալ Էլեկտրիկ» գազային տուրբիններով 270 ՄՎտ հզորությամբ երկու էներգաբլոկներից կազմված ջերմակայանի շինարարությանը: Նախագիծը 600 մլն է գնահատվում:

Ավելի վաղ ընկերության գլխավոր տնօրեն Թեյմուրազ Կարչավան վրացական լրատվամիջոցներին հայտնել էր, որ էլեկտրակայանը կառուցվում է՝ վրացական Անակլիա քաղաքի նոր նավամատույցին էլեկտրաէներգիա մատակարարելու համար

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ