News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Վերնիսաժի» գործով տուժողներ Մյասնիկ Հայրապետյանը, Ալվինա Բադալյանը եւ Մնացական Սուքիասյանը պնդում են, որ մայիսի 17-ին կրակոցներ արձակած եւ հինգ անձի վիրավորած Գոռ Առաքելյանին չեն ճանաչում եւ կարծում են, որ նա դիտավորյալ չի կրակել։

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեցին գործով տուժածները։

Մնացական Սուքիասյանն իր ցուցմունքում պատմեց, որ ինքը շաբաթ-կիրակի օրերին «Վերնիսաժում» առեւտրով է զբաղվել, դեպքի օրն էլ գնացել էր աշխատանքի, երբ կրակոց է լսել եւ վայր է ընկել, իրեն օգնություն են ցուցաբերել, շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որից հետո ոչինչ չի հիշում։ Նրա կարծիքով՝ փամփուշտն առաջինը ինչ-որ բանի է կպել, այնուհետեւ արդեն իրեն։

Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, սակայն, հակասություն նկատեց տուժողի ցուցմունքում, քանի որ նախաքննական ցուցմունքում նա գրել էր, որ դեպի Հանրապետության հրապարակ գնալիս է եղել այդ պահին, մինչդեռ դատարանում ասաց, որ Հանրապետության հրապարակից է եկել։

Այնուհետեւ ցուցմունք տվեց Մյասնիկ Հայրապետյանը, որը պատմեց՝ այդ օրն ինքը մտել է շենքի շքամուտք, ձայներ է լսել, տեսել հավաքված անձանց, մոտեցել է եւ կրակոց է հնչել։ Վնասվածք ստանալուց հետո Մյասնիկը դուրս է եկել բակ, որտեղ էլ իրեն մարդիկ օգնություն են ցույց տվել։

«Անզգուշության արդյունք է, իհարկե, չէր կարող դիտավորությամբ լինել»,- նշեց տուժողը։

Նրա ցուցմունքում էլ հակասություն նկատեց գործով դատախազը, քանի որ նախաքննական ցուցմունքում Մյասնիկը նշել էր, որ մի քանի կրակոց է լսել, իսկ դատարանում ասաց, որ ընդամենը մեկն է լսել։

Տուժող Ալվինա Բադալյանն էլ իր ցուցմունքում պատմեց, որ դեպքի ընթացքում ինքը կանգնած է եղել «Վերնիսաժում» գտնվող իր սեղանիկի մոտ, երբ նկատել է շենքի մոտ հավաքված մարդկանց եւ այդ տեղից աղմուկ է լսվել։ Տիկին Ալվինան կրակոց է լսել, իսկ արդեն երկրորդ կրակոցից ձախ ոտքի սուր ցավ է զգացել։

«Գոռ Առաքելյանին չեմ ճանաչում, գտնում եմ, որ դա պատահական է եղել»,- ասաց տուժողը՝ չսպասելով որեւէ հարցի։

Դատական  նիստը հետաձգվեց, նշանակվեց հունվարի 22-ին։

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։

Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ