News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Մոսկվայում «GlobalPost»-ի ավագ թղթակից Դեն Պելեշչյուկի հոդվածը:

Ի՞նչ ընդհանուր բան կա նավթային արքայի, խորը կրոնական երկաթուղային ղեկավարի եւ ձյուդոյով տարված միլիարդատիրոջ միջեւ: Փորձագետների կարծիքով, հենց նրանք են հիմնականում ձեւավորում Վլադիմիր Պուտինի ներքին շրջանակը. հին դաշնակիցների եւ մերձավորների շրջանակ, որը որոշում է երկրում կլանային կապիտալիզմի «ֆիրմային» համակարգը: Հսկայական հարստություն կուտակելու եւ ազդեցություն ունենալու համար հենվելով Պուտինի վրա՝ նրանք, իրենց հերթին, ամրապնդում են իրենց իշխանությունը՝ վերահսկելով ռազմավարական ոլորտները կամ ռեսուրսները:

Իսկ հիմա այդ հավասարակշռությունը, հավանաբար, ավելի անկայուն է դառնում, մինչդեռ երկիրը շարժվում է տնտեսական ճգնաժամի ուղղությամբ, որի պատճառը նավթի ցածր գներն ու արեւմտյան պատժամիջոցներն են, ճգնաժամ, որը սպառնում է խախտել կայունությունը, որը Պուտինը երկար ժամանակ երաշխավորում է:

Դրա ակնարկներն ակնհայտ դարձան անցյալ շաբաթ, երբ, փորձագետների կարծիքով, պետության կողմից վերահսկվող «Ռոսնավթ» նավթային հսկայի փրկությանն ուղղված կառավարության մութ ծրագիրը ռուբլու գինն իջեցրեց 16 տարվա նվազագույնի: Ընկերության նախագահ Իգոր Սեչինը Պուտինի մերձավոր դաշնակիցներից մեկն է, ինչպես նաեւ պահպանողական խմբի ենթադրյալ առաջնորդը, որը, թվում է, հսկայական ազդեցություն ունի Կրեմլի վրա: Լայնորեն տարածված կարծիքի համաձայն, Սեչինը նախագահից հետո ամենաազդեցիկ մարդն է Ռուսաստանում:

Նա Պուտինի ներքին շրջանակից միակ մարդը չէ, ով այս դժվարին ժամանակներում դիմել է օգնության համար: Խումբը հիմնականում կազմված է Պուտինի ընկերներից եւ գործընկերներից, որոնց հարաբերությունները նախագահի հետ սկսվել են նրա հարազատ քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, 1990-ական թվականներին: Պետական «Ռուսական երկաթուղին», որը ղեկավարում է Պուտինի մեկ այլ մերձավոր Վլադիմիր Յակունինը, ըստ տեղեկությունների, նույնպես օգտվել է երկրի Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցներից, որը կազմում է 80 մլրդ դոլար: Նպատակն է՝ ֆինանսավորել խոշոր նախագծեր, որոնք, ինչպես ենթադրվում է, խթանելու են տնտեսությունը:

Նյու Յորքի համալսարանից Ռուսաստանի գծով փորձագետ Մարկ Գալեոտտին կարծում է, որ այդ մարդիկ հսկայական օգուտ են ստացել Կրեմլի հետ մտերմության շնորհիվ, որը վերջիններին շահավետ պետական պայմանագրեր է փոխանցում, ինչպես նաեւ կարեւորագույն վարկեր տալիս: Բայց, նրա կարծիքով, անկում ապրող տնտեսությունը նշանակում է, որ ավելի քիչ պետական փողեր կան, ինչը կարող է ավելի խորացնել խնդիրները:

Կարճաժամկետ հեռանկարում համակարգը, կարծես, լավ է զգում, չնայած տնտեսական մռայլ լուրերին: «Bloomberg News»-ի վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ Կրեմլի առանցքային դաշնակիցները, հատկապես՝ շինարարական մագնատ Արկադի Ռոտեմբերգը, Պուտինի նախկին զուգընկերը ձյուդոյում, շարունակում են օգուտներ քաղել պետական կապերի շնորհիվ: Բայց հարկավոր է սպասել՝ տեսնելու համար, թե որքան երկար կտեւեն լավ ժամանակները եւ, ամենայն հավանականությամբ, դա կախված կլինի այն հանգամանքից, թե որքան արկածախնդրային կլինի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մոտ ապագայում:

Գալեոտտին կարծում է, որ նախագահի մտերիմ դաշնակիցների կողմից հեղաշրջման վտանգը ավելի քիչ հավանական է, քան հեղաշրջման վտանգը «բոլոր նրանց կողմից, ովքեր իսկապես նրանց փոխարեն կառավարում են երկիրը»: «Եթե վերնախավը սկսի մտածել, որ Պուտինն իրականում բեռ է, այլ ոչ թե արժեքավոր ակտիվ, նրանց մոտ կարող է դրա հետ ինչ-որ բան անելու գայթակղություն առաջանալ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ