News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կողմից կիրագործվի  կենսանյութերի պահպանության համար 1 մլրդ ռուբլի արժողությամբ «Նոյյան տապան»  անունը կրող դեպոզիտարիայի ստեղծման  գիտական նախագիծը: Այդ մասին հայտարարել է բուհի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Եթե նախագիծն իրագործվի, ապա Ռուսաստանի պատմության մեջ այն հսկայական ցատկ կլինի: Մեզ է տրամադրվել Ռուսական գիտական հիմնադրամի ամենախոշոր գրանտը: Ես այդ նախագիծն անվանում եմ «Նոյյան տապան»: Այն ենթադրում է դեպոզիտարիայի՝ Երկրում բոլոր կենդանի արարածների տվյալների բանկի ստեղծում», - ընդգծել է Վիկտոր Սադոնիչին: Ռեկտորի խոսքով՝ այն կներառի այն բոլոր տեսակները, որոնք «անհետանում են եւ նրանք, որոնք ողջ եւ առողջ են»: «Այնտեղ տարբեր բջջանյութերի կրիոպահպանման (որը հետագայում կարող է վերարտադրվել) հնարավորություններ կլինi», - հավելել է Վիկտոր Սադովնիչին:

Նշենք, որ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանին կից գիտատեխնոլոգիական հովիտը կկառուցվի 2018թ: Այն մոտ 430 հազար քմ տարածք կզբաղեցնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ