News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է «The Diplomat» ամսագրում հրապարակված լրագրող Քեյս Միշելի հոդվածը:

Անհարմար ձգձգումների եւ քողարկված հակակրանքի մի քանի ամիսներից հետո Ղրղզստանը պաշտոնապես միացավ Ռուսաստանի ղեկավարությամբ Եվրասիական տնտեսական միությանը: Այդ համաձայնությունը պետք է վերջ դնի այն բամբասանքներին, որ Ղրղզստանը միտքը փոխել է, սակայն դա բացահայտեց խանդավառության ակնհայտ բացակայությունը, որը վերջին ժամանակներս դիտարկվում է Բիշքեքի հռետորաբանությունում:

Այդ ընդլայնումը բազմաթիվ հարցեր առաջ քաշեց, որոնք անցքեր են փորում ԵՏՄ-ի (որպես խմբի, որը հիմնվում է հավասարության վրա,այլ ոչ թե Ռուսաստանի նեոկայսերական հավակնությունների համար միջոցի) մասին Կրեմլի պատկերացումներում:

Ղրղզստանը ոչ միայն հայտարարել է, որ մինչեւ 2020թ. չի կարողանա հետեւել բոլոր կանոններին, սակայն լիովին հնարավոր է, որ նոր մաքսային պահանջներին, որոնք հակառակ դեպքում կդադարեցնեին Չինաստանից դեպի Ղրղզստան շահութաբեր վերաարտանումը, ոչ այնքան խիստ կհետեւեն, որքան պահանջվում է:

Անցած շաբաթ ԵՏՄ-ի երեք հիմնադիր-անդամների միջեւ տարաձայնությունների անսպասելի պոռթկում եղավ: Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն արդեն վատացել էին 2014թ., իսկ անցած շաբաթ այդ միտումները առավել ակնհայտ դարձան: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբեւը այցելեց Կիեւ՝պայքարող ուկրաինական  կառավարությանը առաջարկելով ֆինանսական եւ էներգետիկ օգնություն:

Այդ այցը Աստանայի կողմից կտրուկ շրջադարձ էր: Վերջիվերջո, Ղազախաստանը ոչ միայն ճանաչել է Ղրիմի բռնակցումը, այլեւ Ռուսաստանից բացի միակ երկիրն էր, որ «Եվրամայդանի» բողոքներն անվանել էր «հեղաշրջում»: Այս ամենից հետո  Նազարբեաւի հայտարարությունն այն մասին, որ Ղազախստանը սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, մի փոքր խճճված է թվում: Այժմ Նազարբաեւը պնդում է, որ «Ուկրաինան եւ Ռուսաստանըբ միանման մոտ են Ղազախստանին»: Բավական է ասել, որ Նազարբաեւը, հավանաբար, հարություն է տալիս Ղազախստանի թուլացած բազմավեկտոր քաղաքականությունը, հավանաբար այն պատճառով, որ նա բավականին զուգահեռներ է տեսնում Կիեւի եւ Աստանայի նկատմամբ Կրեմլի հռետորաբանության վրա:

Ամենայն հավանականությամբ, այդ ուժեղ տարաձայնությունները բավարար չեն Եվրասիական միությունը սպանելու համար: Սակայն դրանք, իհարկե, վկայում են այն մասին՝ թե ինչ խեղկատակություն է դարձել այդ  միավորումը: Մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական միության մասին տարփողում էր, որ այն սկիզբ կդնի նոր «դարաշրջանի»: Դեկտեմբերի կեսին, իր երեք ժամ տեւած գովազդային մամուլի ասուլիի ժամանակ  Եվրասիական միությանը նվիրված էր հինգ նախադասություն: ԵՏՄ-ն, հնարավոր է, հունվարին պաշտոնապես ուժի մեջ մտնելու ժամանակ լիարժեք մեռած չլինի, սակայն հազիվ թե տեսանելի ապագայում այն ավելին մեծ արժեք ունենա, քան թուղթը, որի վրա գրվել է այդ համաձայնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ