News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Սեն Ժոս տեն-Նոդե շրջանի լիցեյի հայ ուսանողուհին՝ Սյուզաննան, ով դեկտեմբերի 10-ին ձերբակալվել էր երկրում անօրինական բնակվելու համար, այս շաբաթ ազատ արձակվելու հետո բոլորին կոչ է արել աջակցել անօրինական կերպով բնակվող աշակերտներին, որոնց պահում են արտագաղթողների համար նախատեսված փակ կենտրոններում:

Ըստ բելգիական «Le Vif» ամսագրի, 18-ամյա աղջիկը, ով ընտանիքի հետ Հայաստանից Բելգիա է տեղափոխվել 3 տարեկանում եւ մինչեւ հիմա բնակվում է այդ երկրում, ցնցվել է ապօրինի ներգաղթյալների պայմաններից: «Դա նման է բանտի: Բայց մենք հանցագործ չենք»,- ընդգծել է աղջիկը:

«Կարծում եմ՝ չպետք է նման վայր լինի փաստաթուղթ չունեցող մարդկանց համար: Մեր ննջարանում 13 կին կար, իսկ տեղերը 18-ն էին: Այնտեղ նաեւ տարեղ ու հիվանդ կանայք կային, հղի կանայք, իսկ գինեկոլոգ չկար: 18 տարեկան աշակերտուհի կար, ով 18 տարեկան էր, ինչպես ես: Այդ աղջիկը 3 ամիս այնտեղ էր: Նա զանգահարեց իր դպրոց, բայց աջակցություն չստացավ: Եթե ես 13 օր անց դուրս եկա այնտեղից, ապա միայն այն պատճառով, որ բոլորը մեկտեղվեցին ինձ օգնելու համար, եւ ես շնորհակալ եմ նրանց: Բայց մի փակեք աչքերը նրանց հանդեպ, ովքեր իմ իրավիճակում եմ»,- ասված է Սյուզաննայի կոչում:

Բելգիական «RTL» կայքի հաղորդմամբ, չնայած ազատ արձակվելուն, հայուհին կարող է ստիպված լինել հեռանալ Բելգիայի տարածքից, բայց նա չգիտի, թե որն է իր բնակության երկիրը, որովհետեւ այնտեղից հեռացել է երեք տարեկանում:

Ըստ «Le Vif»-ի, երկրում աղջկա կեցությունն օրինականացնելու պահանջով ստորագրահավաքին արդեն ավելի քան 1.300 մարդ է միացել: «Կրթություն առանց սահմանների» ցանցի անդամ Վալենտինա Ռենյեն հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն քննադատել է Բելգիային՝ փակ կենտրոններում անչափահասներին պահելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Ամենաշատ