News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վերնիսաժի գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը, կարծում է որդու խափանման միջոց կալանքը չփոխելու դատավորի որոշումը կվնասի իր որդու առողջությանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիա Հովհաննիսյանը։

«Իմ էրեխեն հիվանդ է, իր կյանքին վտանգ է սպառնում, ինչի՞ համար խափանման միջոցը չփոխեցին, ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում։ Եթե իմ երեխու գլխից մի մազ պակասեց, իրանք թող մտածեն, ես ամեն քայլի ընդունակ եմ, թե իրանք սովոր են, որ ոստիկանությունից օրական մի հատ լեշ հանեն, հիմի սպասում են, որ իմ երեխուն դուրս հանեն էդ վիճակով։ Ոչ մի օրենք գոյություն չունի, թիկունք կա ստեղ, թիկունքն ասում է՝ օրենքը ես եմ ու վերջ»,-ասաց Լիա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կալանավորված կարգավիճակում հնարավոր չէ իր որդու բուժումը քաղաքացիական հիվանդանոցում. «Հիվանդանոցում իրեն ուղեկցող 4 ոստիկանները հիվանդասենյակում նստած են ու հետեւում են՝ դու ինչ ես անում, հաց ես ուտում, շարժվում ես, թե չէ։ Ու իմ տղեն, ոչ ուտում էր, ոչ խմում էր, ավելի վատացավ այնտեղ։Նույնիսկ ինձ չթույլատրեցին 1 ժամով այցելել իմ տղուն»։

Վալերիկ Հովհաննիսյանի հայրն էլ՝ Սամվել Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որդուն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելուց հետո ինքն է հոգացել հետազոտությունների ծախսերը. «Իմ էրեխուն պատգարակով տարան հիվանդանոց, որ պարզվեց  որ աղիների, լյարդի լուրջ խնդիրներ ունի։ Ես իմ ուժերով  ցանկանում էի վիրահատություն անցկացնել, սակայն իրեն բուժում էր պետք, ինչը չթույլատրեցին»։

Վալերիկ Հովհաննիսյանը հայրը նշեց, որ որդու առողջական վիճակը  վատանալու դեպքում ինքը կդիմի երկրի նախագահին, եւ այլ մարմինների։

Նշենք, որ այսօր Վալերիկ Հովհաննիսյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը, քաղաքացիական հիվանդանոցում բուժվելու եւ վիրատավելու նպատակով, սակայն  դատավորը մերժեց այն։

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել էին նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։

Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք էր առաջադրվել  Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ