News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում եւ Պարագվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը վերադառնում է Հայաստան՝ դիվանագիտական աշխատանքը ավարտելով սովորական ժամկետից շուտ՝ երեք տարուց էլ պակաս:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական հավաստի աղբյուրների, Մելիքյանին փոխարինելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Նշենք, որ NEWS.am-ը դեռ հոկտեմբերին էր գրել Ալեքսան Հարությունյանի նշանակման հնարավորության մասին:  Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ որեւէ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ եթե նման բան լինում է, այդ մասին խոսվում է միայն համապատասխան հրամանագրից հետո, իսկ մինչ այդ կոռեկտ չէ որեւէ մեկնաբանություն տալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ